Ձյան առատ տեղումները զանգվածային հոսանքազրկման պատճառ են դարձել Վրաստանում:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին օրերին Զուգդիդիում, Քոբուլեթում, Բաթումում ավելի քան կես մետր բարձրությամբ ձյուն է նստել: Ձյունն ուղեկցվում է խիստ սառնամանիքներով, ջերմաստիճանը նվազել է մինչեւ -10 աստիճան, լեռնային շրջաններում՝ մինչեւ -20 աստիճան:

Կախեթիում ձյան շերտի հաստությունը ահսնում է մեկ մետրի: Թբիլիսիում ձյան տեղումներ չկան, սակայն խիստ ցուրտ է:

Մայրաքաղաքում նույնպես հոսանքազրկումներ են եղել, որոշ ավտոճանապարհներին սահմանափակվել կամ դադարեցվել է երթեւեկությունը