Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 5-ին այցելել է Հադրութի շրջանի Թաղասեր գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: