Facebook –ն արգելափակել է Կոպենհագենի նավահանգստում գտնվող «Ջրահարսի» քանդակով լուսանկարը: Սոցցանցը համարել է, որ Հանս Քրիստիան Անդերսոնի հեքիաթի մերկ հերոսուհու պատկերը սեռական ենթատեքստ ունի ու խախտում է սոցցանցի կանոնները, գրում է Lenta.ru–ն, վկայակոչելով The Local–ը:
Facebook-ի որոշումով սքրինշոթը հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը սոցցանցում հրապարակել է սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Մեթթե Գերսկովը: Խորհրդարանի պատգամավորը դժգոհել է Facebook-ի որոշումից, ու մեկ օրվա ընթացքում Facebook-ը հանել է լուսանկարի արգելափակումը:
Անցած տարվա մարտին Facebook–ը թարմացրել էր «Համայնքի նորմերը»՝ կանոններ, որոնք վերաբերում են փոստերի բովանդակությանը: Մասնավորապես արգելքի տակ են հայտնվել մերկ մարմինների պատկերները, «քանի որ նյութերի այդ տեսակները կարող վիրավորել որոշ օգտատերերի»: Մերկ բնորդով նկարների, քանդակների ու արվեստի այլ ստեղծագործությունների լուսանկարների հրապարակման վրա այս նորմը չի տարածվում:




























