Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Շմոլ գազից թունավորմամբ շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ֆիդայիների 54 շենքում բնակվող 6 հոգուց բաղկացած ընտանիքը:
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ շտապօգնությունում ահազանգը ստացվել է ժամը 01:50-ին: Հիվանդանոց են տեղափոխել ընտանիքի բոլոր անդամներին՝ 17-ամյա Էդմոն, 21-ամյա Կարեն եւ 23-ամյա Արեն Դարբինյաններին, ինչպես նաեւ 20-ամյա Նարինե Մկրտչյանին եւ 43-ամյա Ա.Եղշատյանին: Ավելի ուշ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ընտանիքի հայրը, ով համապատասխան ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:




























