Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին հեռախոսով քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համակարգման հարցերը՝ անդրադառնալով մասնավորապես Սիրիայի իրավիճակին:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ տեսակետներ փոխանակելիս կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարներին, նաեւ այն իրավիճակին, որը ձեւավորվել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում: Այս համատեքստում նշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի սերտ համակարգման կարեւորությունը: Նրանք քննարկել են նաեւ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները: