Բաքվի իրավապահ մարմինները պարզում են գազանային սպանության հանգամանքները:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, սպանվածի անձն արդեն պարզվել է: Սպանվածը ոմն Ֆարիդ Աբբասով է:

Աբբասովը դին՝ մեջքի հետեւում կապած ձեռքերով ու ոտքերով, հայտնաբերվել է վարձակալած բնակարանում: Քրեագետները զոհի գլխի վրա բաց վերք են գտել՝ ենթադրվում է, որ հարվածը բութ առարկայով է հասցվել: Աբբասովը մահացել է արյան կորուստից:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը ոչ մի տեղ չէր աշխատում ու հաշվառված էր հոգենեվրոլոգիական դիսպանսերում: Նա առանձին էր ապրում բացառապես այն պատճառով, որ ագրեսիվ էր ու կատաղության հաճախակի նոպաներ ուներ: Հայտնի է նաեւ այն, որ մարդասպանը վերցրել է Աբբասովի բջջային հեռախոսը, հավանաբար կարծելով, որ այդպես իրեն ոչ ոք չի գտնի: Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառին, ապա ըստ վարկածներից մեկի, Աբբասովին այդ ձեւով պատժել են, իսկ թե ինչի համար՝ կպարզի հետաքննությունը: