Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մի քանի տների տանիքներ առատ ձյան հետեւանքով փլուզվել են: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016թ. հունվարի 1-ին, երբ գյուղում առատ ձյուն է տեղացել: Նրա խոսքով, Գեղարքունիքի մարզպետարանն արդեն տեղյակ է տեղի ունեցածի մասին եւ գյուղացիներին կտրվի համապատասխան օգնություն: «Մի քանի տան տանիքներ են տուժել, արդեն տեղեկացրել ենք մարզպետարանին, վնասների չափը կհաշվենք, որից հետո գյուղացիները կփոխհատուցվեն»,-ասաց Սամվել Օհանյանը:
Թեմա
Տեղադրություն




























