Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր է` 2016թ. այցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է World Religion News կայքը: Կայքը հիշեցնում է, որ նախկինում հայտարարվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին` 2016թ. ապրիլին, Հռոմի պապի Հայաստան հնարավոր այցելության մասին, այնուամենայնիվ, նկատում է, որ այս տեղեկությունը դեռեւս չի հաստատվել: Կայքը հիշեցնում է Հռոմի պապի խոսքն այն մասին, որ ինքը հույս ունի այցելել Հայաստան, սակայն «ծեր է, իսկ նման ուղեւորությունները շատ ծանր են»:
Թեմա
Տեղադրություն




























