ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ներսում, իսկ ներսում դիակ կա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: