Ադրբեջանի մայրաքաղաքում հրաձգություն է տեղի ունեցել:  Ընդդիմադիր   «Մուսաֆաթ» թերթի կայքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինանյութի վաճառքի  «Eurohome» կենտրոնում, որը գտնվում է Բաքվի Բինագադինյան շրջանում: 

Անհայտ անձինք կրակել են  անվտանգության 31-ամյա աշխատակից Էլմար Ջանաթովի բերանի մեջ: Տուժածը ծանր վիճակում դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել: