Թաթարստանում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել: Նրանց մարմինները հայտնաբերվել են ռուսաստանյան հանրապետության գյուղերից մեկի մասնավոր տանը:   

Ռուսաստանի ԱԻՆ-ի Թաթարստանի գլխավոր վարչության տվյալներով հունվարի  9-ին մոսկովյան ժամանակով 00.40-ին  տեղեկություն է ստացվել Լենինոգորյան շրջանի Հին Կուվակ գյուղի մասնավոր տանը հրդեհի մասին:  Հրդեհը տեղայնացվել է   01.01-ին: Հրդեհի տեղայնացման ընթացքում հայտնաբերվել է հինգ երեխայի եւ տանտիրուհու մարմինը: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: