Ուկրաինան ճիշտ ուղով է զարգանում: Այդ մասին Չեխիայի Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:   

Նրա խոսքով, ուկրաինական տնտեսությունը նորից սկսել է շունչ հավաքել, երկրի արեւելքում մարտերը մարել են, իսկ Մինսկյան համաձայնագրերը դանդաղորեն իրագործվում են: Միաժամանակ չեխ քաղաքական գործչի կարծիքով,   2016-ին Կիեւի կառավարությունն առաջվա նման կենսական կարեւորության խնդիրներ պիտի լուծի, հատկապես ապաօլիգարխացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկացնում է   «Գերմանական ալիք» ռադիոկայանը:

Շտեֆան Ֆյուլեն 2010-ից 2014-ին զբաղեցրել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատարի պաշտոնը` լինելով Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի նախապատրաստման պատասխանատու անձանցից մեկը։