Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին  վերջին օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, NEWS.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Համեմատաբար թույլ լարում կա բոլոր ուղղություններով, անցած օրերի համեմատ իրավիճակը չի փոխվել, իրավիճակը կայուն է ու վերահսկելի»,-ասաց ՊՆ խոսնակը: