Թաթարստանում այն տունը, որտեղ անցյալ գիշեր հինգ երեխա է այրվել մոր հետ, ջեռուցվում էր նաեւ ինքնաշեն սարքերով: ԱԻՆ-ի աշխատակիցները չեն բացառում հրդեհի էլեկտրատեխնիկական պատճառը, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է հանրապետության ԱԻՆ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Անդրեյ Ռոդիգինը:
Նրա խոսքով, տանը վառարանային ջեռուցում կար, սենյակներում ինքնաշեն էլեկտրաջեռուցիչներ են հայտնաբերվել: Հրդեհի առաջացման վարկածների լայն շրջանակ է դիտարկվում, այդ թվում նաեւ` բոցավառման էլեկտրատեխնիկական պատճառը: Ինչպես նշել է Ռոդիգինը, այն տունը, որտեղ ապրում էր բազմազավակ ընտանիքը, մեկուսացած էր գյուղից եւ համագյուղացիները ուշ են նկատել հրդեհը:
Հին Կուվակ գյուղում միհարկանի բնակելի տուն է այրվել, որտեղ ութ հոգուց բաղկացած ընտանիք էր ապրում: Ընտանիքի ղեկավարը` 1968 թվականի ծնված, մարմնի 70 – 75 տոկոս այրվածքներով հասցվել է Լենինոգորսկի շրջանի Կենտրոնական հիվանդանոց, երեխաներից մեկը հրդեհի գիշերը ազգականների տանն էր: Մայրը եւ հինգ երեխան զոհվել են:




























