Հունվարի 7-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Լուկաշինի փողոցի թիվ 5 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահից 100.000 դրամ արժողությամբ պլանշետ գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 58-ամյա Ռոմեո Հ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























