ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր` հունվարի 9-ին, ԼՂՀ բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2016թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը:

Իրենց սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդներին հայրենյաց պաշտպաններ դառնալու կապացությամբ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է նորակոչիկներին հանրապետության զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, այնուհետև վերջիններիս տվել ծառայության ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ ցուցումներ:

Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը: