Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին տեղեկատվություն է տարածել Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Քալաձեի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման մասին: Նրա խոսքով, Վրաստանը մտադիր է ադրբեջանական գազը  50 տոկոսով փոխարինել ռուսականով: 

Ցիսկարիշվիլիի տեղեկությունների համաձայն, Կախա Քալաձեն Շվեյցարիայում հանդիպել է  «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել անսպասելիորեն`  դեկտեմբերի 27-ին, Կալաձեն հանդիպման է մեկնել չարտերային չվերթով, տեղեկացնում է  Գրուզիա Online-ը: Փորձագետը ենթադրում է, որ իշխանությունը մտադիր է ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով: Նրա տեղեկություններով, պետական կառույցը, որը կաշխատի պայմանագրային հիմունքներով, Նավթի եւ գազի միջազգային կորպորացիան է, որը  100 տոկոսով վերահսկում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Գործընկերային հիմնադրամը»: 

Հիմնադրամի ղեկավար Դավիդ Սագանելիձեն չի մեկնաբանել տվյալ տեղեկությունը: Հանդիպման մանրամասների մասին լռում են նաեւ  Էներգետիկայի նախարարությունում, չնայած հաստատում են Բուրմիստրովայի հետ հանդիպումը: