Թուրքական Էդիրնայում իրականացված երկու գործողության ընթացքում  90 անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել, որոնք փորձել էին արտասահման փախչել, տեղեկացնում է պետական  «Թուրքիայի ձայն» ռադիոընկերությունը:   

Ոստիկանական ջոկատները Էդիրնայում կանգնեցրել են մինի-ավտոբուսը, որում Աֆղանստանից, Սիրիայից եւ Իրաքից 28 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել, որոնց թվում նաեւ երեխաներ կային:  Ներգաղթյալները պատրաստվում էին անօրինականորեն հատել սահմանը: Նաեւ երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` Աֆղանստանի քաղաքացի, որոնք   ներգաղթյալներին խոստացել էին անցկացնել սահմանը: Մարիցա գետի վրա այդ կապակցությամբ երկու նավակ է կալանվել: 

Էդիրնայում ներգաղթյալներին բռնի պահելու վերաբերյալ ստացված ազդանշանի հետքերով գործողություն է իրականացվել, որի հետեւանքով  62 ներգաղթյալ է ձերբակալվել, ինչպես նաեւ  4 մարդ, որոնք բռնի պահում էին ներգաղթյալներին: Ընդհանուր առմամբ 7 մարդ է ձերբակալվել, որոնք ներգաղթյալներին առաջարկել էին ուղեկցել սահմանն անօրինական եղանակով անցնելիս