«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածքային ստորաբաժանումների՝ մարզային եւ համայնքային խորհուրդների ձեւավորումը մեկնարկել է Լոռու մարզից։
«Լուսավոր Հայաստանից» NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունվարի 9-ին Վանաձոր քաղաքում գումարվել է Լոռու մարզային խորհրդի ձեւավորման Հիմնադիր ժողովը, որին մասնակցել են 40 պատվիրակ Վանաձոր, Սպիտակ Ալավերդի քաղաքներից եւ Մեծ Այրում, Արջուտ, Գուգարք, Ճոճկան համայնքներից։ Հիմնադիր ժողովն ընտրել է Լոռու մարզային Խորհրդի 13 անդամ եւ Վերահսկիչ հանձնաժողովի մեկ անդամ։ Լոռու Մարզային Խորհրդի նախագահ ընտրվեց Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի անդամ Հայկազ Սիմիկյանը։
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը շարունակելու է տարածքային ստորաբաժանումների ձեւավորումը ՀՀ բոլոր մարզերում։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» ղեկավարը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։




























