ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղում է ձնախառն անձրեւ, Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ եւ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Մեղրու տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով, Շիրակի մարզի Մարալիկ եւ Արթիկ քաղաքներում նկատվում է մառախուղ:

Ամասիայի տարածաշրջանում եւ Ջաջուռի լեռնանցքում առկա է բուք:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: