47–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող 75-ամյա Կարապետ Ոսկանյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել  է 13 տարվա ազատազրկման: Այս մասին այսօր` հունվարի 9-ին,  NEWS.am-ի հետ զրույց ասաց նրա պաշտպան Արթուր Ալիխանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին և գանգուղեղային բազմակի բաց բութ և կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: