Աբովյանի 45-ամյա բնակիչ Մայիս Բ.-ն, որը դատարանի առջեւ էր կանգնել ` Աբովյան քաղաքում գտնվող կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով տարբեր ինտերնետային կայքերից պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր ներբեռնելու եւ դրանք վաճառելու համար, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:
Մայիս Բ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը` թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ Մայիսի կրպակում ոստիկանները հայտնաբերել էին թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ:




























