2015 թ. դեկտեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել գյուղմթերքների շուկայում Ռոզա Թ.-ի դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամապանակում եղել էին փաստաթղթեր, 50.000 դրամ, 10 եվրո, ոսկյա ակնջօղ, բանալի եւ այցեքարտեր: Վնասի չափը կազմում էր 74.000 դրամ:

Հունվարի 8-ին ոստիկանության ծառայողները, Վանտյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Վահան Դ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: