Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը: 

Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա, Ամասիայի տարածաշրջանի համայնքային ավտոճանապարհները:

Ջաջուռի լեռնանցքում առկա է մերկասառույց եւ մառախուղ:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: