Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համապատասխան պետական մարմիններից եւ Գլխավոր դատախազությունից պահանջել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ արժութային շուկայում սպեկուլյացիան կանխելու եւ պարենային ու այլ ապրանքների գները կայունացնելու համար: Այս մասին գրում է Contact.az-ը:
Կառավարության նիստի ընթացքում հերթական խուճապային ելույթում «մեծն ադրբեջանցին» խոստովանել է երկրում իրավիճակը կայունացնելու՝ իշխող կլանի անկայունությունը:
Ալիեւի խոսքով, անմաքուր անձինք ձգտում են սեփական շահերը բավարարել տնտեսական դժվարություններով, ինչն անթույլատրելի է, այդ պատճառով պետք է ամենախիստ միջոցառումները ձեռնարկել: Նա նախկինի պես ստեղծված իրավիճակը կապել է տարածաշրջանում աշխարահաքաղաքական պայքարի հետ՝ մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախման առիթով:




























