Դեկտեմբերի 31-ին ծայրահեղ ծանր վիճակում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված, հղիության 28-րդ շաբաթում գտնվող կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:

Կինը շարունակում է բուժում ստանալ Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ կնոջը դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին կատարել: Նրա փոքրիկն այժմ գտնվում է բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանի խոսքով՝ երեխայի վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 1 կգ 220 գր քաշով և 39 սմ հասակով: