Երեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 22/15 շենքի մոտ, հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու եւ 4-ամյա տղայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: