Թատերագետ Լեւոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Թատերագետի մահվան դեպքով քրեական գործ էր հարուցվել ՔՕ 109-րդ հոդվածով (Անզգուշությամբ մահ պատճառելը):

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 11–ին Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել էր Լեւոն Մութաֆյանի դին։ Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։