Արցախում հունվարի 9-ին զոհված ժամկետային զինծառայող Արամայիս Ոսկանյանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 9-ին ժամը 21:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային  զինծառայող, շարքային Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Արամայիսը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: