Այս պահին Երեւանում Քանաքեռ համայնքի Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկի մոտ բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել։ NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նշված հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում տանտիրոջ դին է հայտնաբերվել։ Նա 59 տարեկան է, անունն՝ Աշոտ։
Դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։ Քննարկվող վարկածներից մեկն էլ սպանությունն է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից դեռեւս մանրամասներ չեն հայտնում։ Մեզ հետ զրույցում չհերքեցին, որ նշված հասցեում տղամարդու դի է հայտնաբերվել։




























