Հայաստանի Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որն անցավ ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ:
Հունվարի 5-ին` Ճրագալույցի պատարագից հետո, հիմնարկի աշխատակիցները Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցուց լույս են բերել, ինչին հաջորդել է դատապարտյալների աղոթքն առ Աստված: Տեղի է ունեցել նաեւ մոմավառություն:
Իսկ հունվարի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվել է ջրօրհնեքի եւ հոգեհանգստի արարողություն, ապա օրհնված ջուրը բաժանվել է կալանավորված անձանց եւ դատապարտյալներին:
Հունվարի 8-ին միաժամանակ երեք քրեակատարողական հիմնարկներում` ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ-ի Սրբոց Նահատակաց, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի Սուրբ Հարություն եկեղեցիներում եւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռում, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցան Սուրբ Ծննդի եւ ջրօրհնեքի արարողություններ:
Ծիսակատարությունից հետո ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ:
Քրեակատարողական հիմնարկներում Սուրբ Ծննդի, ջրօրհնեքի եւ տնօրհնեքի արարողությունները շարունակվում են:




























