Երեւանի Էրեբունի եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում հունվարի 9-ին վրաերթի ենթարկված 64-ամյա Սիրանույշ Սարգսյանի վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ բուժում է ստանում կինը:
Հիշեցնենք, որ կինը հիվանդանոց էր ընդունվել ծանր վիճակով, գանուղեղային վնասվածքներով:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Երեւանի Էրեբունի եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Mitsubishi Pajero V6» մակնիշի 33 ՕՕ 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Երեւանի բնակչուհի, 64-ամյա Սիրանուշ Սարգսյանին:




























