Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են գույքագրվել  մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերում գործող, հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող տարաբնույթ սարքավորումներն ու սառնարանները: Այս մասին նշվել է քաղաքապետարանում, այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ  ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց: Հանձնարարվել է նմանատիպ աշխատանքներ տանել նաեւ մյուս վարչական շրջաններում:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ  զեկուցվել է, որ նախորդ 10 օրերի  ընթացքում կասեցվել է ապօրինաշինության եւ հողազավթման 1 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ: