Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների եւ զանգերի վիճակագրությունը:
Ամանորի նախաշեմին` 2015թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,510,801 կարճ հաղորդագրություն, իսկ 2016 թ. հունվարի 1-ին` 2,446,970-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 20,880,340, իսկ 2016-ի հունվարի 1-ին եւս 20,679,132 զանգ:
Ընդհանուր առմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 5,957,771 կարճ հաղորդագրություն եւ 41,559,472 զանգ:




























