ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 485.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.13 դրամ (աճել է 1.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 706.65 դրամ (նվազել է 1.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (նվազել է 0,14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները
արծաթ՝ 218.97, ոսկի՝ 17,184.81 դրամ, պլատին՝ 13,631.19 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունվարի 11-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:



























