Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունվարի 11-ին մահացած հայտնաբերված 59-ամյա Աշոտ Օվոյանը միայնակ էր ապրում, կինը մահացած է, 20-ամյա որդին ապրում է մորաքրոջ հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի մորաքրոջ տղան, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Նշենք, որ մահացածը շինարար էր:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են որ տղամարդու դին հայտնաբերվել  է կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։