Թուրքիայի Թոքաթ նահանգի կրության վարչության պետը սկանդալային լուսանկար է տեղադրել սոցկայքերում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հասարակության մեջ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թոքաթ նահանգի կրթության վարչության պետ Բեքիր Ասլանը նահանգի դպրոցի տնօրենների հետ շրջել է դպրոցներում, որի ընթացքում իր ուրախությունը հայտնել է ատրճանակով օդ կրակելով։  Այնուհետ այդ լուսանկարը տեղադրել է սոցկայքերում։

Այս լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր քննադատել են կրթության ոլորտի պատասխանատու նման պահվածքն ու իշխանություններին կոչ արել նրա դեմ հետաքննություն սկսել։