Անցած տարվա դեկտեմբերին ու 2016 թ. հունվարի առաջին օրերին ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիայի աջակցության շնորհիվ Սիրիայում ավելի քան 150 քաղաք ու գյուղ է ազատագրվել, այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ -լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«2015 թ. դեկտեմբերին զինյալները դուրս են մղվել 134 քաղաքներից ու ավաններից, իսկ այս տարվա առաջին օրերին՝ եւս 19-ից: Ամենամեծ հաջողությունները գրանցվել են Հալեպ, Լաթաքիա, Համա, Հոմս ու Ռաքքա նահանգներում»,- ասել է Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























