Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբանը բողոքարկել է նրա սպանության գործը «Պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ ոտնձգություն» հոդվածով վերաորակավորելու մերժումը, հայտնում է «ՌԱԻ Նովոստի»-ն՝ վկայակոչելով փաստաբան Վադիմ Պրոխորովին։
«Այսօր ես բողոք եմ ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան, որով խնդրում եմ ստորադաս մարմնի որոշումն անհիմն ճանաչել, չեղարկել այն եւ ՌԴ Քննչական կոմիտեին պարտավորեցնել վերաորակավորել գործը»,- ասել է Պրոխորովը։
Դեկտեմբերին Բասմանի դատարանն օրինական էր ճանաչել Բորիս Նեմցովի սպանության գործը «Պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ ոտնձգություն» հոդվածով վերաորակավորելու մերժումը։




























