Թուրքիայում լույս է տեսել համշենահայկական «Գոր» ամսագրի երրորդ` «Աշուն» համարը: Այս մասին տեղեկանում ենք Akunq.net-ից։

Աղբյուրի համաձայն` հանդեսի երրորդ համարում տեղ են գտել հայոց լեզվի` Համշենի բարբառի վերաբերյալ լեզվաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև`Համշենի մշակույթը ներկայացնող բազմաթիվ անեկդոտներ, բանաստեղծություններ և պատմվածքներ: