Հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, 1976 թ. ծնված Ջիվան Կ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Քարագլուխ գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Հայրիկ Բ.-ն ծեծի է ենթարկել իրեն եւ բռունցքով հարվածել իր դեմքին` պատճառելով վնասվածք, ինչի հետեւանքով ինքը վայր է ընկել եւ գլխով հարվածել գետնին:

Ջիվան Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հայրիկ Բ.-ն հրավիրվել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: