Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

Հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: