Վրաերթի հետեւանքով հունվարի 11-ին ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը դեռեւս անգիտակից վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:
Շուշանիկ Իսպիրյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծանր գանգուղեղային վնասվածքով 14-ամյա աղջիկ է տեղափոխվել, որը վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16:00-ի սահմանում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երեւանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին:




























