67-ամյա Ալբերտ Ա.-ն օրերս ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալբերտը ոստիկաններին ասել է, որ այն գտել է Ելփին գյուղի իրենց առանձնատան տանիքը վերանորոգելու ժամանակ, իսկ նշված տունը նախկինում պատկանել է Ելփին գյուղում բնակվող ադրբեջանցու:




























