ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան։ Ողբերգական միջադեպը ֆիքսել են տեսախցիկները։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար, իսկ տղամարդուն որոնում է ոստիկանությունը։

Ինչպես ոստիկանությանը պատմել են տուժածի հարեւանները, 36-ամյա էլվիրա Կ.-ն ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել, երբ տան շքամուտքի մոտ նրա է վրա է հարձակվել նախկին ամուսինը, փոխանցում է Lifenews-ը։

Կրակի մեջ այրվող կնոջն օգնության են եկել հարեւանն ու մոտակայքում գտնվող տաքսիստները։ Նրանց հաջողվել է մարել  կրակը։ Տարբեր աստիճանի այրվածքներով կնոջը հիվանդանոց են տեղափոխել։