Գողությունը կատարվել է Նոր Մոսկվայի «Ռումյանցեւո» բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիի տարածքում: «Գազպրոմ» ընկերության ծառայողական շինությունների 44-ամյա հավաքարարուհի Մարիա Պ.-ն նկատել է, որ իր ամենագնացի դուռը բաց է,իսկ հետո հայտնաբերել է, որ իրեն կողոպտել են:

Գողերի ավարն էին դարձել Dior ֆրանսիական նորաձեւության տան թողարկած պայուսակը՝ կոկորդիլոսի կաշվից պատրաստված ինստրուկցիայով, ինչպես նաեւ կնոջ բանկային քարտերն ու փաստաթղթերը: Ուշագրավ է, որ գողերից ընդամենը երեք րոպե է պահանջվել ամենագնացի դուռը բացելու ու սալոնը կողոպտելու համար: Հենց այդքան ժամանակ է «միցուբիսին» կանգնած եղել կայանատեղիում, հայտնում է Lifnews –ը:

Հավաքարարուհին կողոպուտի մասին հայտնել է Մոսկովսկի շրջանի ոստիկանության բաժանմունքին: Ընդհանուր վնասի չափը ճշգրտվում է: