ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին,

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին,

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: