Ստամբուլի Մալթեփե թաղամասում նոր կառուցվող բարձրահարկ հյուրանոցում հունվարի 12-ի առավոտյան շինարարական աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մալթեփեում կառուցվող 14 հարկանի հյուրանոցի առաջին հարկում շինարարական աշխատանքների ժամանակ անզգուշության հետեւանքով հրդեհ է բռնկվել, որն արագ տարածվել է։
Դեպքի վայր մեկնած հրշեջ հաշվարկներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ առնել:






























