Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացածների թիվը հասել է 10-ի։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Ստամբուլի նահանգապետը հայտնել է, որ հունվարի 12-ին Ստամբուլի կենտրոնում դեռեւս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 10 եւ վիրավորվել 15 քաղաքացի։

Նշվում է, որ մեծ հավանականություն կա, որ պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը։