Հունվարի 11-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 էլեկտրասյան դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 20.00-ին, Երեւանի  Գ.Նժդեհի փողոցի թիվ 23 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 54-ամյա տղամարդ, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ իրեն ամրակցված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: